Վթար՝ Հերացու փողոցում. կա զոհ - RadioVan.fm

Онлайн

Վթար՝ Հերացու փողոցում. կա զոհ

2017-09-27 14:03 , Общество, 1253

Վթար՝ Հերացու փողոցում. կա զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինրպես հայտնում են ԱԻՆ-ից՝ պարզվել է, որ Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկի մոտակայքում «Volvo» մակնիշի 34 CO 003 պետհամարանիշով ավտոմեքենան 02Լ207 պետհամարանիշով կցորդիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Mercedes E» մակնիշի 35 GD 484 պետհամարանիշով (վարոդ՝ Մ. Մ.) ավտոմեքենային:

Փրկարարները 1972 թ. ծնված Ա. Ա.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել շտապօգնության՝ դի տեղափոխող ավտոմեքենա:

Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ և հերթապահել մինչ վառելիքի արտահոսքի դադարելը:

Лента

Рекомендуем посмотреть