580 հազար 800 դրամ արժեքով 4 հատ «Արենի» կոնյակի գնման լուրը սուտ է. քաղաքապետարան - RadioVan.fm

Онлайн

580 հազար 800 դրամ արժեքով 4 հատ «Արենի» կոնյակի գնման լուրը սուտ է. քաղաքապետարան

2017-09-27 16:24 , Общество, 1370

580 հազար 800 դրամ արժեքով 4 հատ «Արենի» կոնյակի գնման լուրը սուտ է. քաղաքապետարան

Տպագիր լրատվամիջոցներից մեկն այսօր ակնհայտ սուտ տեղեկատվություն է հրապարակել՝ նշելով, թե Երևանի քաղաքապետարանն ընդհանուրը 580 հազար 800 դրամ արժեքով գնել է 4 հատ «Արենի» կոնյակ: Այդ մասին հայտարարություն է տարածել քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ արձագանքելով «Ժողովուրդ» թերթի այսօրվա հրապարակմանը: Թերթը, մասնավորապես, գրել է.

«Տպավորություն է, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կյանք չունի առանց կոնյակի: Յուրաքանչյուր տարի քաղաքապետարանը պետական միջոցներից միլիոնավոր դրամներ է ծախսում կոնյակ գնելու համար: Դրանք գնվում են նվիրելու կամ էլ խմելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել Ֆ/Ա Արամ Տեր-Վարդանյանի հետ եւ գնել 4 հատ «Արենի» կոնյակ: Բայց ուշագրավը գինն է. քաղաքապետարանը մեկ կոնյակը ձեռք է բերել 145 հազար 200 դրամով` ընդհանուր 4 կոնյակի համար վճարելով 580 հազար 800 դրամ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանք նախատեսված են եղել «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառման համար: Ենթադրվում է՝ ռուս գործընկերոջը «թանկանոց» կոնյակներ է նվեր տարել քաղաքապետը, որ ջերմ վերաբերվեն պատվիրակությանը»:

Մինչդեռ քաղաքապետարանից նշում են, որ «ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում (http://gnumner.am) հրապարակված սույն գնման արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարության մեջ հստակ գրված է. ««Արենի» հուշանվերի ձեռքբերում /գինու բաժակներ սպիտակ օնիքսից լատունով, բարձրությունը 19.2 սմ, տրամագիծը 7.2 սմ, քաշը մեկ բաժակի՝ 390 գր:/»:

Ձեռնպահ մնալով ենթադրություններից, թե ի՞նչ նպատակով է լրատվամիջոցը վերոնշյալ գինու բաժակները ներկայացրել որպես կոնյակ՝ քաղաքապետարանը բոլորին հորդորում է զե՛րծ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:

Лента

Рекомендуем посмотреть