Онлайн

Երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից

2016-06-01 11:55 , Медицина, здоровье, 20

Երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից

«Երեխաների պաշտպանության օրը մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք երեխայամետ ազգ ենք: Մենք պետք է մանկությունից սկսած ապահովենք երեխաների առողջությունը, ոչ թե այն գնահատենք կորցնելու դեպքում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ընդգծել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիր այցելած ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ կարևորելով երեխաների առողջության պահպանումը ոչ միայն վաղ տարիքից, այլև՝ ներարգանդային շրջանից:

Ինչպես հայտնել է նախարարը՝ շատ շուտով արյունաբական խնդիրներ ունեցող երեխաները կկարողանան բուժօգնություն ստանալ ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արդիականացված արյունաբանական կենտրոնում, որտեղ ստեղծվում են նաև ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք ու ցողունային բջիջների լաբորատորիա:


Рекомендуем посмотреть