Ի՞նչ են հայ և ադրբեջանցի պաշտոնյաները նվիրում ամերիկացի գործընկերներին - RadioVan.fm

Онлайн

Ի՞նչ են հայ և ադրբեջանցի պաշտոնյաները նվիրում ամերիկացի գործընկերներին

2017-09-28 13:17 , Политика, 1470

Ի՞նչ են հայ և ադրբեջանցի պաշտոնյաները նվիրում ամերիկացի գործընկերներին

Ի՞նչ են հայ և ադրբեջանցի պաշտոնյաները նվիրում ամերիկացի գործընկերներին. Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանն ուսումնասիրել և հրապարակել է հարցի պատասխանը:

Այսպես՝ նրա ներկայացմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյանները ամերիկացի գործընկերներին գերազանցապես նվիրում են սև խավիարով տարաներ, թանկարժեք խալիներ և պերճանքի առարկաներ։ Սուրեն Սարգսյանը որպես օրինակ նշում է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Է. Սուլեյմանովի՝ 2013թ․ ԱՄՆ նախագահ Օբամային արված նվերը: Այն ադրբեջանական խալի է եղել, որի արժեքը կազմել է 6500 դոլար, իսկ Օբամայի տիկնոջը՝ Միշելին, նվիրվել է 540 դոլար արժողությամբ ադրբեջանական շարֆ։ Ադրբեջանի նախգահ Ալիևն իր ամերիկացի գործընկեր Օբամային 2012թ.-ին նվիրել է 940 դոլար արժողությամբ բյուրեղապակե թեյի բաժակներ, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ալիևից նույն թվականին նվեր է ստացել ադրբեջանական մուղամի ձայնասկավառակ և կես կգ սև խավիար։

Իսկ ահա Սուրեն Սարգսյանի ուսումնասիրությունը պարզել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հիմնականում գիրք է նվիրում։ Այսպես՝ նա իր ամերիկացի գործընկերոջը՝ Բարաք Օբամային 2013-ին նվիրել է Ուիլյամ Սարոյանի գիրքը, իսկ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը տարբեր տարիներին Հայաստանի նախագահից որպես նվեր ստացել է «Մշո Ճառընտիր» և «Հայկական մանրանկարչություն» գրքերը։

Ամենաթանկ նվերը, որը մինչ այս պահը ուսումնասիրության արդյունքում գտել է միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանը՝ դա ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի նվերն է ԱՄՆ դեսպան Հեֆֆերնին: Այն Ռաֆայել Մելիքյանի վրձնին պատկանող 5000 դոլար արժողությամբ կտավ է։

«Սա բնականաբար ամբողջական ցանկ չէ և շարունակելի է»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը:

Лента

Рекомендуем посмотреть