Սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ Սայաթ-Նովայի պողոտայով Տերյան փողոցի կողմից դեպի Մաշտոցի պողոտայի կողմ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար տեղադրված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով: Այդ մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից՝ նշելով, որ փոփոխությունն արվում է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով: