Տես, լսիր, զգա և սիրիր Երևանը. մայրաքաղաքը տոնելու է հիմնադրման 2799-ամյակը - RadioVan.fm

Онлайн

Տես, լսիր, զգա և սիրիր Երևանը. մայրաքաղաքը տոնելու է հիմնադրման 2799-ամյակը

2017-09-29 17:04 , Общество, 1334

Տես, լսիր, զգա և սիրիր Երևանը. մայրաքաղաքը տոնելու է հիմնադրման 2799-ամյակը

«Երևան՝ սիրո քաղաք»` այս խորագրով հոկտեմբերի 14-ին մայրաքաղաք Երևանը կտոնի հիմնադրման 2799-ամյակը:

«Տես Երևանը», «Լսիր Երևանը», «Զգա Երևանը», «Սիրիր Երևանը». տոնական միջոցառումները ներառելու են այս 4 հիմնական բաղադրիչները: Թե, մասնավորապես, տոնական ինչ միջոցառումներ են սպասվում մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ, «Էրեբունի-Երևան 2799» աշխատանքային խմբի համակարգող Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսում այսօր մանրամասներ է ներկայացրել.

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրից այս տարի ևս անմասն չի մնա սոցիալական բաղադրիչը. ձևավորված ավանդույթի համաձայն, Երևանի ծննդյան տարիների թվով պայմանավորված, երևանցի 2799 սոցիալապես անապահով ընտանիք աջակցություն կստանա.

Հավելենք նաև, որ Երևանի տոնի համար նախորդ տարվա 130 մլն-ի դիմաց՝ քաղաքային բյուջեից այս տարի հատկացվելու է 80 մլն դրամ, քաղաքային իշխանությունները վստահեցնում են սակայն, որ ծախսերը չեն գերազանցի 60 մլն դրամը: Փոխարենը, նշում են, գալիք հոբելյանական տարին՝ «Էրեբունի-Երևան 2800»-ը, շատ ավելի շուքով է տոնվելու:

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ժամանակացույցը՝ այստեղ։

Лента

Рекомендуем посмотреть