ՀՀ-ում կշրջանառվեն 2000 դրամանոցներ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում կշրջանառվեն 2000 դրամանոցներ

2017-06-06 18:33 , Экономика, финансы, 2269

ՀՀ-ում կշրջանառվեն 2000 դրամանոցներ

Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ կդրվեն նոր՝ 2000 դրամանոց թղթադրամներ:

Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը:

Ներկայում Հայաստանում շրջանառվում են 1000, 5000, 10 000, 20 000, 50 000 և 100 000-անոց թղթադրամները:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի ավելի վաղ արված հայտարարության համաձայն՝ շրջանառվող թղթադրամները փոխարինվելու են նոր տիպի՝ հիբրիդային (կամ կոմպոզիտային) թղթադրամներով:

ՀՀ նոր շարքի թղթադրամների հումքը լինելու է հիբրիդային, որտեղ ներքին շերտը թուղթ է, իսկ արտաքին շերտերը՝ պոլիմեր:

Նոր տիպի դրամներն ավելի պաշտպանված ու երկարակյաց են լինելու: Բացի դրանից՝ Կենտրոնական բանկը որոշումը հիմնավորում է խնայողական ռեժիմով:

Лента

Рекомендуем посмотреть