Ռադիոալիքների սփռման տիրույթն ընդլայնվում է - RadioVan.fm

Онлайн

Ռադիոալիքների սփռման տիրույթն ընդլայնվում է

2016-06-29 09:45 , Наука, HiTech, 1320

Ռադիոալիքների սփռման տիրույթն ընդլայնվում է

«Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության Ռադիո ծրագրային հավելվածի միջոցով այսուհետ ռադիո հնարավոր է լսել ոչ միայն ռադիոընդունիչներից, համացանցի և բջջային հավելվածների միջոցով, այլև՝ հեռուստաէկրաններից: Smart box սարքի միջոցով ընկերության բաժանորդները ընտրելով նոր հավելվածը հնարավորություն կունենան մայրաքաղաքում և մարզային 20 քաղաքներում՝ ոչ միայն հեռուստացույց դիտել, այլ նաև՝ ռադիո լսել իրենց համար հարմարավետ պայմաններում: Ռադիոհավելվածի միջոցով, նշենք, այս պահին 16 հայկական ռադիոալիքների լսման հնարավորություն է ստեղծված: Ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են՝ ցանկը դեռ ընդլայնվելու է:

Ռադիոընկերությունների ղեկավարները ռադիոալիքների հեռարձակման ժամանակակից տեխնոլոգիական այս լուծումը բավական դրական են գնահատում: Թեմայի վերաբերյալ մանրամասները՝ ռեպորտաժում.

Лента

Рекомендуем посмотреть