Онлайн

41,746.0 հազ. դրամ` Արթիկում աղետի հետևանքների վերացմանը

2016-06-30 12:40 , Право, 24

41,746.0 հազ. դրամ` Արթիկում աղետի հետևանքների վերացմանը

Շիրակի մարզի Արթիկ համայնքում օրեր առաջ սելավատարների խցանումների ու հորդառատ անձրեւների հետևանքով առաջացած հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 41 մլն. 746 հազար դրամ կհատկացվի Շիրակի մարզպետարանին. որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում: Յուրաքանչյուր բնակարանի վնասի համար Արթիկի բնակիչներին կհատկացվի մինչև 4 մլն. 600 հազ. դրամ, որը, «մասնագետների գնահատմամբ բավարար է կեցության նորմալ պայմաններ ստեղծելու համար»՝ գործադիրի նիստում ընդգծեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Հեղեղումների հետևանքով անկած կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց էլ յուրաքանչյուր ընտանիք համապատասխանաբար 650 հազ. դրամ և 1 մլն 700 հազ. դրամ փոխհատուցում կստանա: Արթիկում ընթացող վերականգման աշխատանքների վերաբերյալ մանրամասները՝ ռեպորտաժում.

Лента

Рекомендуем посмотреть