Онлайн

Kinder շոկոլադում քաղցկեղածին տարրեր են հայտնաբերվել

2016-07-06 00:30 , Медицина, здоровье, 18

Kinder շոկոլադում քաղցկեղածին տարրեր են հայտնաբերվել

Foodwatch սպառողների իրավունքների պաշտպանության փորձագետները քաղցկեղածին տարրեր են հայտնաբերել Kinder շոկոլադում:

Ինչպես հայտնում է The Independent-ը, շոկոլադի արտադրողի ապրանքներում հայտնաբերվել են այսպես կոչված հանքային արոմատիկ յուղեր (MOAH), որոնք առաջանում են նավթավերամշակման ժամանակ։ Նման յուղերի վտանգավոր քանակ է հայտնաբերվել փորձաքննության ենթարկված արտադրանքի (չիպսերից մինչև շոկոլադե սալիկներ) 20 նմուշից 3-ում (շոկոլադե սալիկներից 3-ում):

Ինչպես նշում է The Local-ը, այդպիսի նյութերը կարող են քաղցկեղ առաջացնել: Ենթադրվում է, որ նրանք հայտնվում են շոկոլադի մեջ փաթեթավորումից: Foodwatch-ի ներկայացուցիչ Ջոն Հիգը հայտարարել է, որ խորհուրդ չի տալիս գնել այդ արտադրանքը, քանի որ այն «ուղղակի պիտանի չէ սննդի համար», գրում է Lenta.ru-ն:

Կազմակերպությունը իրազեկել է հանրությանը փորձաքննության արդյունքների մասին և կոչ է արել շոկոլադի արտադրողին հանել վաճառքից վնասակար ապրանքը, բայց մերժվել է:

Kinder Chocolate ապրանքանիշի սեփականատերը շոկոլադի և հրուշակեղենի այլ տեսակների արտադրող Ferrero SpA-ն է: Ընկերությունը տասնյակ գործարաններ ունի աշխարհով մեկ:

2016-ի փետրվարին Mars ամերիկյան կոնցեռնը Գերմանիայում վաճառքից հետ կանչեց «Մարս», «Սնիքերս» և «Միլքի ուեյ», ինչպես նաև Celebrations կոնֆետները դրանցից մեկում պլաստիկի մասնիկներ հայտնաբերելու պատճառով։ Առգրավման է ենթակա վերջին չորս շաբաթի ընթացքում Գերմանիա մատակարարած արտադրանքը։ Խոտան ապրանքի ժամկետայնությունը տատանվում է 2016-ի հունիսի 19-ից մինչև 2017-ի հունվարի 8-ը:

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն այն ժամանակ հայտարարեց, որ հայկական շուկայում Mars կոնֆետներում պլաստիկ չկա: «Այդ կոնֆետները Հայաստան են մատակարարվում Ռուսաստանից, որն ընդգրկված չէ այն 55 երկրի ցուցակում, որտեղ տարածված էր տվյալ արտադրանքը։ Նախօրեին Ռոսպոտրեբնադզորը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ ՌԴ-ն և ԵՏՄ երկրները ռիսկի գոտում չեն», — ասել է Առաքելյանը:

Лента

Рекомендуем посмотреть