Զինված հարձակում Լաս Վեգասի կազինոներից մեկում. կա 20 զոհ, 100 վիրավոր - RadioVan.fm

Онлайн

Զինված հարձակում Լաս Վեգասի կազինոներից մեկում. կա 20 զոհ, 100 վիրավոր

2017-10-02 13:46 , Мир, 1604

Զինված հարձակում Լաս Վեգասի կազինոներից մեկում. կա 20 զոհ, 100 վիրավոր

Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի կազինոներից մեկի վրա անհայտ անձը զինված հարձակում է գործել: Ամերիկյան աղբյուրների տեղեկություններով՝ նա անկանոն կրակ է բացել քաղաքի Mandalay Bay կազինոյի տարածքում կազմակերպված երաժշտական փառատոնի ընթացքում:

Լաս Վեգասի ոստիկանությունը հաղորդում է, որ կրակոցների արդյունքում 20 մարդ է զոհվել, 100-ը՝ ստացել տարբեր կարգի հրազենային վիրավորումներ։

Կրակողը ոչնչացվել է հատուկ գործողության արդյունքում։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Лента

Рекомендуем посмотреть