Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը վերսկսում է աշխատանքը - RadioVan.fm

Онлайн

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը վերսկսում է աշխատանքը

2017-10-02 14:58 , Общество, 1400

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը վերսկսում է աշխատանքը

Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Այդ մասին հայտնում են ընկերությունից՝ նշելով, որ Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին:

Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:

Ուղևորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:

«Տոմսերի գները տատանվում են 9 520 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 20 120 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար»,-նշվում է ՀԿԵ տարածած մամլո հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть