Լաս Վեգասում զինված հարձակման զոհերի թիվը հասել է 5 տասնյակի - RadioVan.fm

Онлайн

Լաս Վեգասում զինված հարձակման զոհերի թիվը հասել է 5 տասնյակի

2017-10-02 16:24 , Мир, 2253

Լաս Վեգասում զինված հարձակման զոհերի թիվը հասել է 5 տասնյակի

Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի կազինոներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը այս պահին տեղի ոստիկանության տվյալներով ավելի քան 50 է, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասնում է շուրջ 200-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 20 սպանվածի և 100 վիրավորի մասին:

Հիշեցնենք՝ Լաս Վեգաս քաղաքի Mandalay Bay կազինոյի տարածքում կազմակերպված երաժշտական փառատոնի ընթացքում այսօր զինված հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձը, ով ըստ տեղի ոստիկանության նախնական տվյալի՝ Լաս Վեգասի բնակիչ 64-ամյա Ստեֆան Պադդոկն է, Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկից անկանոն կրակ է բացել ներկաների վրա:

Կրակողը ոչնչացվել է հատուկ գործողության արդյունքում։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Лента

Рекомендуем посмотреть