Երևանցի 100-ամյա տատիկները և պապիկները քաղաքապետարանից նվերներ են ստացել - RadioVan.fm

Онлайн

Երևանցի 100-ամյա տատիկները և պապիկները քաղաքապետարանից նվերներ են ստացել

2017-10-02 17:01 , Общество, 1520

Երևանցի 100-ամյա տատիկները և պապիկները քաղաքապետարանից նվերներ են ստացել

Տարեցների միջազգային օրվա առիթով, ինչպես նաև մայրաքաղաքի ծննդյան 2799-ամյակին ընդառաջ, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներն այցելել են 100 և ավելի բարձր տարիքի երևանցիների բնակարաններ:

«Ավանդույթի համաձայն՝ նրանք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել են մայրաքաղաքի տարեց բնակիչներին Տարեցների միջազգային օրվա առիթով, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և հանձնել նվերներ»,-նշվում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Մայրաքաղաքում բնակվում է 100 և ավելի տարիք ունեցող 23 երևանցի:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Տարեցների միջազգային օր է հռչակված հոկտեմբերի 1-ը:

Лента

Рекомендуем посмотреть