Онлайн

ԱԱԾ աշխատակից ներկայանալով՝ գումար է հափշտակել

2016-07-12 12:25 , Право, 19

ԱԱԾ աշխատակից ներկայանալով՝ գումար է հափշտակել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ որևէ առնչություն չունեցող Արտակ Նազարյանը, ներկայանալով որպես նշված ծառայության աշխատակից, Ս.Խ.-ից պահանջել և փորձել է ստանալ 330.000 ՀՀ դրամ՝ իբր որպես վերջինիս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված վարչական տուգանքի գումար, ինչպես նաև խոստացել՝ հետագայում նշված գործունեության հովանավորչություն իրականացնել:

Երեկ, քաղաքացի Ս.Խ.-ի հաղորդման հիման վրա, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից խարդախությամբ գումար հափշտակելու պահին բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Արտակ Գևորգի Նազարյանը:

Ա. Նազարյանի նմանօրինակ գործողություններից տուժած այլ անձանց կարող են դիմել ԱԱԾ՝ զանգահարելով 010-56-35-15 կամ 011-54-81-19 հեռախոսահամարներով:

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть