Онлайн

Ուշադիր եղեք խտացրած կաթ, թթվասեր, յուղ, հալած պանիր գնելիս. հայտնաբերվել են խախտումներ

2017-10-03 14:22 , Общество, 359

Ուշադիր եղեք խտացրած կաթ, թթվասեր, յուղ, հալած պանիր գնելիս. հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտներումհնարավոր անբարեխիղճ մրցակցության բացահայտումների նպատակով իրականացրած ուսումնասիրության արդյունքում՝ շուրջ 30 ընկերությունում խախտումներ է արձանագրել:

Հանձնաժողովից հայտնում են, որ խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք: Նման իրավիճակ առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաներում:

Ուսումնասիրության առաջին փուլն ընդգրկել է իրացման շղթան, դիտանցումներ են իրականացվելխոշոր սուպերմարկետներում, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են մի շարք խնդիրներ: Մասնավորապես, բոլոր դեպքերում, առանց բացառության գնապիտակների վրա նշված է եղել խտացրած կաթ անվանումը, այն դեպքում, երբ վաճառվող ապրանքը իրականում եղել է բուսական յուղից և այլ բաղադրիչներից պատրաստված մթերք:

«Խտացրած կաթ կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը: Բացի այդ, հայտնաբերված մի շարք դեպքերում էլ արտադրանքի ռուսերեն մակնշման մեջ մանրամասն նշված է եղել, որ այն պատրաստված է բուսական յուղերից՝ մի շարք հավելանյութերի ավելացմամբ, մինչդեռ մատակարարը այն հայերեն թարգմանել է որպես խտացրած կաթ, ինչն անթույլատրելի է: Նույն խնդիրը առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանիրների շուկայում: Այս պարագայում ևս մակնշումները արվել են սխալ՝ շփոթության մեջ դնելով և մոլորեցնելով սպառողներին: Ըստ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի, խտացրած կաթ, թթվասեր, հալած յուղ կամ հալած պանիր կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը, մինչդեռայս անվանումներով մակնշված մի շարք ապրանքների բաղադրության մեջ առկա են հավելանյութեր՝ բուսական ճարպեր և այլն»,-նշված է հակամրցակցային հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում:

Տնտեսվարողների մի մասը ընդունել է իրենց կողմից խախտումներ կատարելու փաստը՝ նշելով, որ վարույթի հարուցումից անմիջապես հետո խնդիրը շտկվել է , որոշներն էլ Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց թյուրիմացության մեջ են գցել մատակարարները, քանի որ վերջինները մատակարարման հաշիվ-ապրանքագրերում նշված ապրանքները մատակարարել են հենց խտացրած կաթ, թթվասեր, հալած յուղ և հալած պանիր անվանումներով:

Մատակարար ընկերություններից ոմանք գործարանային ճիշտ մակնշումը հայերեն թարգմանել են սխալ՝ թյուրիմացության մեջ գցելով սպառողներին:

Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև մատակարար ընկերությունների գործունեությունըև պարզել, որ բազմաթիվ դեպքերում վերջիններս ապրանքի մատակարարման ժամանակ իրացրել են բուսական յուղից պատրաստված մթերքներ, սակայն դրանք ներկայացրել են որպես ամբողջովին մաքուր կաթից պատրաստված թթվասեր, հալած յուղ, հալած պանիր և խտացրած կաթ: Որոշ մատակարարներ էլ, որոնք նաև հանդիսացել են ներկրող, անձամբ են սխալ թարգմանել ռուսերեն մակնշումը՝ թյուրմացության մեջ գցելով սպառողներին:

ՏՄՊՊՀ որոշմամբ ընկերությունները խիստ նախազգուշացում են ստացել՝ խնդիրըհնգօրյա ժամկետում վերացնելու հանձնարարականով: Հանձնաժողովը լինելու է հետևողական և նման խնդիրների կրկնվելու դեպքում կկիրառվի առավել խիստ պատասխանատվության միջոց:

Հանձնաժողովը սպառողներին հորդորում է վերոնշյալ ապրանքների ձեռքբերման ժամանակ լինել ուշադիր, քանի որ ինչպես արդեն նշեցինք, շուկայում առկա են վերոնշյալ ապրանքների երկու տեսակներ՝ բուսական և կենդանական ծագման, որոնք ինչպես համային, որակական, այնպես էլ գնային առումով միմյանցից էականորեն տարբերվում են: Կենդանական յուղերիցկամ բացառապես մաքուր կաթից ստացված արտադրանքը մոտ 40 տոկոսով թանկ էբուսական ծագման մթերքից:

Իսկ տնտեսվարողներին Հանձնաժողովը հորդորում է այսուհետսպառողներին տրամադրել միայն հավաստի և ամբողջական տեղեկատվություն՝ իրացվող ապրանքների վերաբերյալ:

Рекомендуем посмотреть