Ակտիվիստներին բռնության ենթարկելու գործերով Օմբուդսմենը դիմել է ՀՔԾ - RadioVan.fm

Онлайн

Ակտիվիստներին բռնության ենթարկելու գործերով Օմբուդսմենը դիմել է ՀՔԾ

2016-07-19 12:45 , Право, 1126

Ակտիվիստներին բռնության ենթարկելու գործերով Օմբուդսմենը դիմել է ՀՔԾ

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության ու վատ վերաբերմունքի գործադրման վերաբերյալ բոլոր հաղորդումներն ու տեղեկությունները: Այս մասին հաղորդում են ՄԻՊ աշխատակազմից՝ տեղեկացնելով.

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացած ահազանգերի, քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ քննություն իրականացնելու հարցով գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն:

Բոլոր այն հաղորդումներով կամ հրապարակումներով, որոնք պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության առերեւույթ հատկանիշներ, գրություններ են ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Այդ հաղորդումների թվում են Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի եւ մի շարք այլ քաղաքացիների հաղորդումները»:

Лента

Рекомендуем посмотреть