Онлайн

Ոստիկանները հարձակվեցին եւ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների

2016-07-21 22:55 , Право, 20

Ոստիկանները հարձակվեցին եւ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների

Երեւանի Խորենացի փողոցում ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա եւ մաքրել փողոցը։:Ոստիկանությունը ցուցարարներին նախազգուշացում արեց՝ ազատել փողոցը, եւ 15 րոպե ժամանակ տվեց։ Ցուցարարները որեւէ տեղ չհեռացան։ Վերջնաժամկետը չլրացած ոստիկանները հանկարծակի բացեցին վահաններով շարքը, եւ քաղաքացիական հագուստով «հրեշտակներն» ու կարմիրբերետավորները հարձակվեցին ցուցարարների վրա՝ նրանց արագ բերման ենթարկելով։Հաշվված րոպեների ընթացքում մի քանի տասնյակ անձինք բերման ենթարկվեցին, այդ թվում՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները։Գործողության ընթացքում իրավապահները հարվածներ էին հասցնում, հայհոյում ցուցարարներին։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին, ժամը 21:30-ի սահմաններում բախումներ են եղել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ 51 մարդ, որոնցից 28-ը ոստիկաններ վիրավորվել էին։ Դրանից հետո իրավիճակը Խորենացի փողոցում կտրուկ սրվել էր։

Лента

Рекомендуем посмотреть