Հայաստանում տեղացել է առաջին ձյունը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում տեղացել է առաջին ձյունը

2017-10-04 13:31 , Общество, 1173

Հայաստանում տեղացել է առաջին ձյունը

Հոկտեմբերի 4-ի առավոտյան Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին ձյուն է տեղացել: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հաշվի առնելով որոշ մարզերում ձյան տեղումները՝ տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներով երթևեկել ձմեռային անվադողերով:

Лента

Рекомендуем посмотреть