Онлайн

Երեկ գիշեր բերման է ենթարկվել 136 քաղաքացի

2016-07-21 18:50 , Право, 19

Երեկ գիշեր բերման է ենթարկվել 136 քաղաքացի

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 21-ի գիշերը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ են բերման ենթարկվել 136 քաղաքացիներ՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով:

Օրենքով սահմանված ժամկետում կասկածը չհիմնավորվելու բոլոր դեպքերում անձինք ազատ են արձակվել ոստիկանությունից կամ ներկայացվել են նախաքննության մարմնին՝ քննչական գործողություններ կատարելու համար:

Հանցագործություն կատարելու կասկածը բավարար լինելու հիմքով մի քանի դեպքերում նախաքննության մարմնի կողմից իրականացվել է «ձերբակալում» քննչական գործողություն: Ոստիկանությունը ձերբակալվածների թվի մասին կհայտնի լրացուցիչ:

Рекомендуем посмотреть