Բանակցություններ տեղի չեն ունենում. Պավել Մանուկյան - RadioVan.fm

Онлайн

Բանակցություններ տեղի չեն ունենում. Պավել Մանուկյան

2016-07-21 18:50 , Право, 2391

Բանակցություններ տեղի չեն ունենում. Պավել Մանուկյան

Իշխանությունը ՊՊԾ-ի տարածքից հեռացրել է բժիշկներին: Այս մասին «Ա1+»–ին տեղեկացրել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը:

Վերջինս «Ա1+»-ից տեղեկացել է, որ ոստիկանությունը գիշերը ցուցարարներից ազատել է Խորենացի փողոցը, բայց դա նրան չի մտահոգել, «մաքրել են, գիշերը նորից կհավաքվեն»: Այն հարցին, թե ցուցարարներին հեռացնելուց հետո իշխանությունը բանակցություններում ավելի կոշտ չի՞ խոսում, պարոն Մանուկյանն ասել է. «Բանակցություններ տեղի չեն ունենում, ես այդպիսի բան չեմ տեսնում»:

Նա տեղյակ է, որ ինչ-որ բան քննարկվում է Ալեք Ենիգոմշյանի միջոցով: Իսկ, ըստ ապստամբի, ինչու՞ է լռում Սերժ Սարգսյանը: «Իսկ ինքը ե՞րբ չի լռում, հատկապես դավադրությունների ժամանակ»,-ասել է Պավել Մանուկյանը:

Лента

Рекомендуем посмотреть