Онлайн

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Չուգասզյանը հետախուզման մեջ է

2016-07-25 21:55 , Право, 21

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Չուգասզյանը հետախուզման մեջ է

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել քրեական գործով մեղադրյալ Գարեգին Չուգասզյանի և մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ և օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։

Գ.Չուգասզյանը, ում նկատմամբ՝ որպես մեղադրյալի, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել է նաև, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուգասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- հայտնել են ՔԿ-ից, գրում է Pastinfo.am-ը։

Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մեղադրվում են 2015թ. ապրիլի 24-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ:

Рекомендуем посмотреть