«Սասնա ծռերի» վիրավորված անդամի երեխաներին թույլ չեն տվել տեսակցել հորը. փաստաբան - RadioVan.fm

Онлайн

«Սասնա ծռերի» վիրավորված անդամի երեխաներին թույլ չեն տվել տեսակցել հորը. փաստաբան

2016-07-26 18:30 , Право, 1094

«Սասնա ծռերի» վիրավորված անդամի երեխաներին թույլ չեն տվել տեսակցել հորը. փաստաբան

Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների եւ «Սասնա ծռերի» միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորված 50-ամյա Աշոտ Պետրոսյանի դուստրը հոր վիրավորվելու մասին տեղեկացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից եւ միանգամից շտապել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գտնվում է հայրը : Լրոգրողների հետ զրույցում այսօր՝ հուլիսի 26-ին, Տաթեւիկը նշեց, որ այս ընթացքում իրենց տուն են այցելել ոստիկաններ եւ փորձել են համոզել, որպեսզի գնան ՊՊԾ գունդ եւ համոզեն Աշոտ Պետրոսյանին վայր դնել զենքը:

Աշոտ Պետրոսյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր վստահորդի իրավունքները խախտվել են. « Վերակենդանացման բաժանմունքի վարիչը թույլ է տվել, որ երեխաները տեսակցեն հոր հետ, սակայն, իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք այդ պահին գտնվել են հիվանդանոցում, արգելել են՝ նշելով, որ միայն լրատվական բաժնից կարող են տեղեկանալ թե ներսում ինչ է կատարվում: Տեսակցության իրավունք նրանք ունեն, վիճակը ծանր չէ եւ իրավունք ունեն ներս մտնելու»,-ասաց պաշտպանը:

Հայարփի Սարգսյանը նշեց, որ պատրաստվում է դիմել ՄԻՊ՝ վստահորդ

Лента

Рекомендуем посмотреть