Օմբուդսմենի գրասենյակը ոստիկանությանը հորդորում է ներկայացնել վիրավոր ապստամբներին տեսակցել չթույլատրելու հիմքերը - RadioVan.fm

Онлайн

Օմբուդսմենի գրասենյակը ոստիկանությանը հորդորում է ներկայացնել վիրավոր ապստամբներին տեսակցել չթույլատրելու հիմքերը

2016-07-26 13:30 , Право, 1074

Օմբուդսմենի գրասենյակը ոստիկանությանը հորդորում է ներկայացնել վիրավոր ապստամբներին տեսակցել չթույլատրելու հիմքերը

««Էրեբունի» բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանները կամ իրավասու մյուս պաշտանատար անձինք վիրավորվածներ Ա.Պետրոսյանի և Հ.Հարությունյանի մերձավոր ազգականներին պետք է պարտադիր ներկայացնեն իրենց գործողությունների հիմքերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումներ: Հակառակ դեպքում՝ ոստիկանության գործողությունները կլինեն անհիմն և անթույլատրելի: Փաստաբանների մուտքի անհիմն արգելքը նույնպես անթույլատրելի է: Մեր կողմից արդեն նախաձեռնվել է համապատասխան ընթացակարգ՝ արագ կերպով պարզելու համար ստեղծված իրավիճակի հանգամանքները և նպաստելու խնդրի լուծմանը»,-այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը՝ տեղեկացնելով, որ այսօր ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրազգության հետևանքով վիրավորված ապստամբների՝ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի ազգականները ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացրել են բողոք այն մասին, որ Ոստիկանությունն իրենց անհիմն արգելում է տեսակցել վիրավորվածներին, այնպարագայում, երբ բժշկական անձնակազմը տեսակցելու հարցում որևէ խնդիր չի տեսնում, իսկ ոստիկանությունը արգելքի հարցում պատճառներ չի ներկայացնում:

Ըստ ՄԻՊ ստացած հաղորդումների՝ նույն խնդիրն առկա է նաև փաստաբանների տեսակցության ապահովման հարցում:

Лента

Рекомендуем посмотреть