Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագիրը վավերացվեց - RadioVan.fm

Онлайн

Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագիրը վավերացվեց

2017-10-05 14:07 , Политика, 1622

Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագիրը վավերացվեց

Ազգային ժողովն այսօր ձայների 7 դեմ (նախագծին դեմ է եղել «Ելք» խմբակցությունը), 83 կողմ հարաբերակցությամբ վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը:

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի /զորքերի/ միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրով նախատեսվում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովման նպատակով ստեղծել ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի խմբավորում, որը երկու երկրներում գործի է դրվելու ներքին եւ արտաքին ռազմական սպառնալիքի դեպքում:

Համաձայնագիրը 5 տարի ժամկետով է, որի ավարտից հետո այն, ինքնաբերաբար, երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը կասեցման մասին չի տեղեկացնում մյուս կողմին:

Միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում և պաշտոնից հեռացվում է Հայաստանի ԶՈՒ Գերագույն հրամանատարի` նախագահի կողմից՝ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ։

Խաղաղ ժամանակ հրամանատարությունը ենթարկվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարին, անմիջական վտանգի և պատերազմի ժամանակ` կախված ստեղծված իրավիճակից, ռուսական բանակի ՀՌՕ զորքերի հրամանատարությանը կամ ՀՀ ԶՈՒ շտաբի ղեկավարների կոմիտեին, երկու երկրների ԶՈՒ գլխավոր հրամանատարների որոշմամբ։

Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին, Մոսկվայում։ 2017-ի մարտի 15-ին ՀՀ և ՌԴ նախագահները Կրեմլում կայացած բանակցություններից հետո բարձր գնահատական էին տվել ստեղծվող միացյալ զորախմբին։

Лента

Рекомендуем посмотреть