Զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների - RadioVan.fm

Онлайн

Զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների

2016-07-27 10:50 , Право, 1140

Զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր» զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների:

«Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել:

Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»,-ասված է ՀՀ ոստիկանության քիչ առաջ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть