Онлайн

Պավլիկը տարել է հանձնելու վիրավոր տղային, կրակել են. Սասնա ծռերը տեղեկություն են հայտնել

2016-07-27 14:50 , Медицина, здоровье, 21

Պավլիկը տարել է հանձնելու վիրավոր տղային, կրակել են. Սասնա ծռերը տեղեկություն են հայտնել

Պավլիկ Մանուկյանի դուստրը՝ Ասպրամ Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է պատմել, թե ինչպես է իրականում տեղի ունեցել երեկվա դեպքերի զարգացման հաջորդականությունը:

Ասպրամ Մանուկյանը գրում է.

«Սասնա ծռերի հետ կապ է հաստատվել: Արմենակ Կյուրեղյանը` Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը:

Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է»:

Рекомендуем посмотреть