Քաղաքացիներն առանց հիմքերի բերման են ենթարկվել. Օմբուդսմենի գրասենյակը անթույլատրելի է համարում - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացիներն առանց հիմքերի բերման են ենթարկվել. Օմբուդսմենի գրասենյակը անթույլատրելի է համարում

2016-07-27 06:30 , Право, 1162

Քաղաքացիներն առանց հիմքերի բերման են ենթարկվել. Օմբուդսմենի գրասենյակը անթույլատրելի է համարում

Ժամեր առաջ, մինչ Խորենացի փողոցում ընթանում էր հանրահավաքը, ոստիկանությունը շուրջ 6 տասնյակ քաղաքացիներ է բերման ենթարկել, սակայն նրանք տարվել են ոչ թե ոստիկանության բաժանմունքներ, ինչպես կարգն է, այլ` Իսակովի պողոտայում տեղակայված թիվ 1033 զորամաս: Ռադիովանի լրագրողը կապ է հաստատել փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ, ով այս պահին զորամասի տարածքում է եւ փորձում է քայլեր ձեռնարկել քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերը պարզելու եւ նրանց փաստաբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Մինչ այս պահը նրան մուտք գործել չի հաջողվում:

Քաղաքացիներին բերման ենթարկելու փաստի առիթով քիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

Անթույլատրելի ենք համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը:

Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին: Սահմանադրության այս նորմը գործում է անմիջականորեն և ենթակա է անվերապահ կատարման:

Տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված հաղորդումների և լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ներկայում այցելություններ են կատարվում հավաքի վայր և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ:

Лента

Рекомендуем посмотреть