Онлайн

Պավլիկ Մանուկյանի որդին միայնակ, անօգնական վիճակում է. ահազանգում է պաշտպանը

2016-07-28 18:30 , Право, 22

Պավլիկ Մանուկյանի որդին միայնակ, անօգնական վիճակում է. ահազանգում է պաշտպանը

Քիչ առաջ Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով ներկայացնում է «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանի որդու` Արամ Մանուկյանի շահերը շատպ դիմում-պահանջ է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնյաների` ահազանգելով, որ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված Արամը անօգնական վիճակում է. պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, կա նաև արյան վարակ ձեռքբերելու վտանգ: Դիմումում նշվում է. «27.07.2016 թ.-ին կեսգիշերին ՊՊԾ գնդի տարածքում իմ պաշտպանյալ Արամ Մանուկյանը ստացել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածք: Նույն օրը ժ. 01:00-ի սահմաններում իմ պաշտպանյալը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և կատարվել է վիրահատություն: Վիրահատությունից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և «Էրեբունի» ԲԿ-ի Ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը հայտնել է, որ իմ պաշտպանյալի վիճակը գնահատվում է ծանր և վերջինս գտնվում է արհեստական շնչառության պայմաններում: Նույն օրը Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը Վիրահատությունից մեկ օր չանցած իմ պաշտպանյալ Արամ Մանուկյանը, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր՝ պատգարակով տեղափոխվել է ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ: 28.07.2016 թ. այցելել եմ ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց տեսակցելու իմ պաշտպանյալին: Աշխատակիցները ինձ ուղեկցեցին իմ պաշտպանյալի այսպես կոչված ՙհիվանդասենյակ՚, որը որևէ կապ չի կարող ունենալ հիվանդասենյակի հետ, քանի որ այդ սենյակում չկար ոչ մի պայման հիվանդի բուժօգնությունը իրականացնելու համար: Նախ այդ սենյակում ի սպառ բացայակում են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, պատերը ամբողջությամբ բորբոսնած են: Սենյակում իմ պաշտպանյալը միայնակ անօգնական պառկած էր և որևէ բուժաշխատող առկա չէր: Սենյակի հակահիգիենիկ, անմխիթար վիճակը այն աստիճան ծայրահեղ վատ էր, որ իմ պաշտպանյալը կարող է անգամ արյան վարակ ստանալ: Նոր վիրահատված և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովված չէր ոչ միայն տարրական հիվանդասենյակի պայմանները, այլ նաև սնունդը, քանի որ իմ պաշտպանյալի մոտ դրել էին ընդամենը մեկ կտոր սև հաց, պանիր և կարագ, այն դեպքում, երբ հետվիրահատական շրջանում իմ պաշտպանյալին անհրաժեշտ է ապահովվել հատուկ սննդակարգով: Նշեմ նաև, որ իմ տեսակցության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները ևս ներկա են եղել և արձանագրել տիրող ծայաստիճան անմարդկային և նվաստացուցիչ պայմանները: Մի խոսքով Արամ Մանուկյանը պահվում է անտանելի պայմաններում: ՄԻԵԿ 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Հետվիրահատական շրջանում գտնվող իմ պաշտպանյալը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր ավելի քան երկու օր պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում և գտնվում է անօգնական վիճակում: Պետությունը պոզիտիվ պարտականություն ունի հետվիրահատական շրջանում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովվել համապատասխան պայմաններ և նրան ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից տեղափոխել «Էրեբունի» ԲԿ-ը կամ որևէ այլ քաղաքային հիվանդանոց կամ ապահովել հիվանդանոցային այնպիսի պայմաններով, որն ընդունելի կլինի, այլ ոչ՝ անմարդկային և նվաստացուցիչ: Ելնելով նշված փաստերից և ղեկավարվելով ՄԻԵԿ 3-րդ հոդվածով ԽՆԴՐՈՒՄ ԵՄ 2 օր առաջ վիրահատված, շնչառական ապարատները անջատած և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալ Արամ Պավելի Մանուկյանին ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից՝ նվաստացուցիչ և անմարդկային պայմաններից, տեղափոխել մեկ այլ քաղաքային հիվանդանոց և ապահովվել մարդկային պայմաններում ապաքինումը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/134806.html

© iravaban.net կայք

Рекомендуем посмотреть