Онлайн

Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) վիրավոր է

2016-07-29 23:55 , Медицина, здоровье, 19

Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) վիրավոր է

Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլը): Թե ինչ վնասվածք է ստացել՝ վերջինս դժվարացավ ասել՝ նշելով, որ դա կպարզի: Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե այդպես շարունակվի իրենք նույնպես կդիմեն զենքի միջոցով ինքնապաշտպանության: Մենք չենք ուզում արյունահեղություն, մենք ահաբեկիչներ չենք:«Արայիկ Խանդոյանը մոտեցավ պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից՝ դա արդյո՞ք ռումբ է . թե ոչ, այդ պահին դիպուկահարից արձակված կրակոցից Խանդոյանը ոտքից վիրավորվեց»:

Վարուժան Ավետիսյանը չմանրամասնեց, արդյո՞ք այնտեղ գտնվող բժիշկները կարող են օգնել Խանդոյանին, թե ոչ՝ ընդգծելով, որ ժամանակը ցույց կտա:

«Մենք կարելի է ասել մեր առաքելությունը կատարել ենք, ժողովուրդը ոտքի է կանգնել, հիմա ցույցեր միտինգներ անհնազանդության գործողություններ է կատարվում, մենք ռադիոյով տեղեկանում ենք:Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Մենք գործողություն ենք իրականացնում, միայն մեր անվտանգությունը պահպանելու համար:

«Մենք բավարար ուժեր ունենք, որ իրենց լուրջ հարված հասցնենք, բայց մենք դա չենք ուզում արյունահողություն: Իրենք գիտեն, որ մենք ահաբեկիչ չենք, բայց մեզ հետ վարվում են ահաբեկչի նման: Մենք սպասում ենք մեր ժողովրդի շարժմանը: Մեր օրակարգը լեգիտիմ է, սպասում ենք քաղաքկան գործընթացների, հորդորում ենք իշխանությանը մեզ հատ-հատ մաշեցնելու քաղաքականություն չցուցաբերել, հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք դիմել ինքնապաշտպանության»,-եզրափակեց նա:

Лента

Рекомендуем посмотреть