«Սասնա ծռեր» խմբավորման վիրավորված անդամները տեղափոխվեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն - RadioVan.fm

Онлайн

«Սասնա ծռեր» խմբավորման վիրավորված անդամները տեղափոխվեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն

2016-07-29 16:45 , Медицина, здоровье, 1757

«Սասնա ծռեր» խմբավորման վիրավորված անդամները տեղափոխվեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն

Քիչ առաջ «Շտապօգնության» մեքենայով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխեցին «Սասնա ծռեր» խմբավորման երկու վիրավորված անդամների: Ըստ ականատեսների տեղեկությունների՝ նրանցից մեկը Արմեն Լամբարյանն է:

Այս պահին բժշկական կենտրոնի մոտ կանգնած մարդիկ սպասում են, որ «Շտապօգնության» մեքենայով կբերեն նաև այսօր Էրեբունի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սկսված կրակահերթի ժամանակ վիրավորված Արայիկ Խանդոյանին:

Հիշեցնենք, որ այսօր Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից Արայիկ Խանդոյանը: Ավելի ուշ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է, որ կրակահերթերից վիրավորվել է «Սասնա ծռեր» խմբի ևս երկու անդամ:

Лента

Рекомендуем посмотреть