Онлайн

Վիրավորվել են մանկահասակ երեխաներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է. Գալա

2016-07-30 20:55 , Медицина, здоровье, 20

Վիրավորվել են մանկահասակ երեխաներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է. Գալա

Այսօր Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ, ոստիկանների հատուկ գործողությունների արդյունքում տուժել են նաեւ Սարի թաղի բնակիչները, նաեւ նրանք, ովքեր բողոքի ցույցի չեն մասնակցել, այս մասին հաղորդում է «Գալան»:

Այրվել են տներ, մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Հիվանդանոց են տեղափոխվել տարբեր աստիճանի այրվածքներով կայանք: Տուժածների մեջ կան մանկահասակ երեխաներ: Լուսաձայնային նռնակներն ընկել են բնակարաններ, որոնցից տուժել են բնակիչները:

Տուժել է երկու ամսական մի փոքրիկ, կան նաեւ չորս տարեկան, հինգ տարեկան, երկու տարեկան մանկահասակ երեխաներ: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Лента

Рекомендуем посмотреть