Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք առաջադրվեց - RadioVan.fm

Онлайн

Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք առաջադրվեց

2016-07-30 10:50 , Право, 1110

Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք առաջադրվեց

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանին այսօր՝ հուլիսի 30-ին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ասաց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Այժմ դատարանը քննում է խափանման միջոցը ընտրելու հարցը: Թե ինչ մեղադրանք է առաջադրվել, չեմ կարող ասել, քանի որ նման ստորագրություն եմ տվել: Կարող եմ խոսել միայն խախտումների մասին: Իմ պաշտպանյալին հնարավորություն չեն տալիս ցուցմունք տալ: Ալեք Ենմիգոմշյանը պատրաստակամություն է հայտնել՝ ցուցմունք տալու, սակայն բրայլյան լեզվով մասնագետ չեն տրամադրում: Նա չի կարողանում նույնիսկ ծանոթանալ իր գործի վերաբերյալ փաստաթղթերին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է հուլիսի 27-ին: Նա կասկածվում է զինված խմբին օժանդակելու մեջ:

Лента

Рекомендуем посмотреть