Онлайн

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են ստացել

2017-10-06 17:56 , Образование, 275

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են ստացել

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շարունակում է «Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում» ծրագրի իրականացումը: Ծրագրի 7-րդ փուլի շրջանակում այսօր 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր են հանձնվել երկու և ավելի երեխա ունեցող 22 ուսանողների։

Հիմնադրամից հայտնում են, որ ծրագրից օգտվող երիտասարդ ծնողները ներկայացնում են Երևանում, ՀՀ մարզերում գործող պետական բուհերը, ինչպես նաև` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը՝ Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի պետական բժշկական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, պոլիտեխնիկական, լեզվահասարակագիտական, Գորիսի, Գավառի, Վանաձորի պետական համալսարանները և այլն։ Ծրագրից կարող են օգտվել ՀՀ պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատում սովորող ուսանողները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում» ծրագրի 7 փուլերի ընթացքում ընդհանուր առմամբ կատարել է 153 փոխհատուցում։ Ընդ որում, ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ամբողջությամբ և ամբողջ ուսումնառության ընթացքում։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի խնայողությունների հաշվին և ՀՀ Նախագահի հանձնարարականով:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն է:

Лента

Рекомендуем посмотреть