Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով, նշենք, կառավարությունը նախատեսում է մասնավորեցնել հանրապետության տարածքում գործող թվով 47 ձեռնարկություն: Ցանկում մի շարք առողջապահական հաստատություններ են ներառված՝ այդ թվում «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն»-ը: Այն ցանկից հանելու պատգամավորների կողմից արված միակ առաջարկությունը, սակայն, կառավարության կողմից ընդունելի չի եղել:
Թեմայի անդրադարձը՝ Լիանա Մարգարյանի ռեպորտաժում.