ՀՀ-ում ստենտավորման և դեղերի գները կնվազեն - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում ստենտավորման և դեղերի գները կնվազեն

2017-10-06 19:23 , Медицина, здоровье, 2469

ՀՀ-ում ստենտավորման և դեղերի գները կնվազեն

Կառավարությունը ներկայում աշխատանքներ է տանում հանրապետությունում բուժհաստատություններում սրտի ստենտավորման և դեղերի գների նվազեցման ուղղությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ մեկտարյա գործունեության ամփոփման առիթով հրավիրված մամլո ասուլիսում: Նախարարի ներկայացմամբ ստենտավորման գները կարող են նվազել 30-40 տոկոսով, եթե հաջողվի ապահովել որոշ նախապայմաններ: «Եթե բուժանձնակազմի ֆիքսված աշխատավարձերը բարձրացնենք, և հիվանդանոցները օրական կատարեն մինիմում հինգ ստենտավորում՝ 40 տոկոսով կարող են գները իջնել»,-ասել է նախարարը:

Մատակարար ընկերությունների հետ ներկայում տարվող բանակցությունների արդյունքում կնվազեն նաև դեղերի գները՝ վստահեցրել է նախարարը՝ որպես օրինակ բերելով մասնավորապես օնկոլոգիական խնդիրների դեպքում կիրառվող «Հերցեպցիլ» դեղը:

««Հերցեպցիլ»-ի մեկ ամպուլան այսօր շուկայում արժե 680 հազար դրամ, իսկ մեկ կուրս բուժման համար անհրաժեշտ է 18-20 ամպուլա: Հաշվարկելով՝ կարող ենք հասկանալ, թե բնակչության որքան մասին է հասանելի է այս բուժումը»,-նկատել է առողջապահության նախարարը՝ ընդգծելով, որ բանակացությունների շնորհիվ ««Հերցեպցիլ»-ի մեկ սրվակի արժեքը կարող է նվազել մոտ 50 տոկոսով՝ չգերազանցելով 400 հազար դրամը:

Лента

Рекомендуем посмотреть