Онлайн

«Միայնակ գայլը» հրաժարվել է բուժօգնությունից. փաստաբան

2016-08-01 23:55 , Медицина, здоровье, 16

«Միայնակ գայլը» հրաժարվել է բուժօգնությունից. փաստաբան

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը», որը զինված խմբի անդամների հետ հուլիսի 31-ին հանձնվել է իշխանություններին, չի ցանկացել բժշկական օգնություն ստանալ: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա պաշտպան Արայիկ Պապիկյանը. «Նա ասաց, որ դա շատ փոքր վնասվածք է իր համար: Ոտքի փափուկ հյուսվածքների վնասվածք ունի»:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ Արայիկ Խանդոյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել, պայմանավորվածություն կա, որ համապատասխան քննչական գործողություններ կատարվեն այսօր. «Երբ Արայիկին հարցրի` ինչ փոխանցեմ հարազատներիդ, ասաց` խնդրում եմ փոխացիր, որ ես շատ եմ սիրում իմ հայ ժողովրդին եւ հայրենիքը»:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ հուլիսի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության տարածած հաղորդագրությունից հետո,երբ օգտագործվեց «ահաբեկիչ» եզրաբանությունը, չի բացառվում, որ երեկ իշխանություններին հանձնված «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ առաջադրվի ՀՀ Քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանք` Ահաբեկչությունը:

Лента

Рекомендуем посмотреть