Онлайн

Արա Պապյան. Զինված խմբի անդամների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսեւորվում

2016-08-02 23:55 , Право, 18

Արա Պապյան. Զինված խմբի անդամների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսեւորվում

Զինված խմբի անդամների իրավունքները խախտվում են. նրանք գտնվում են անմարդկային պայմաններում, նրանց ծեծում են, ճնշում է գործադրվում նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Այս մասին օգոստոսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ եթե ասվում է, որ Հայաստանում հարցերը չպետք է ուժով լուծվեն, ապա դա պետք է բոլորին վերաբերի: «Իշխանության ձեռքին են բոլոր լծակները. ուժով կարելի է հասնել ժողովրդի լռությանը, բայց հնարավոր չէ լուծել տնտեսական խնդիրները: Տնտեսությունը կարող է զարգանալ միայն ազատ մրցակցության եւ ազատ հասարակության պայմաններում: Մեզ մոտ առկա են բավական լուրջ տնտեսական խնդիրներ: Եվ խնդիրը միայն իշխանությունը պահելու մեջ չէ»,- ընդգծել է Պապյանը՝ շարունակելով, որ եթե Հայաստանը հայտնվի տնտեսական լիակատար փլուզման մեջ, հետեւանքները շատ ծանր կլինեն, քանի որ երկրի առաջ արտաքին սպառնալիքներ են ծառացած:

«Մյուս կողմից՝ երկրի կառավարման մասնակցությունից հասարակության օտարմամբ նույն հասարակությունն օտարվում է նաեւ այն պաշտպանելուց: Ժողովուրդը միայն հարկերը վճարելու եւ երեխաներին բանակ ուղարկելու համար չէ, ժողովուրդը պետք է նաեւ իր երկրի քաղաքացին լինի»,- հավելել է Արա Պապյանը:

Лента

Рекомендуем посмотреть