Սարի թաղի դեպքերով առաջադրված մեղադրանքները շինծու են. փաստաբաններ - RadioVan.fm

Онлайн

Սարի թաղի դեպքերով առաջադրված մեղադրանքները շինծու են. փաստաբաններ

2016-08-03 22:55 , Право, 1294

Սարի թաղի դեպքերով առաջադրված մեղադրանքները շինծու են. փաստաբաններ

Հուլիսի 29-30-ը Սարի թաղում տեղի ունեցած բախումների արդյունքում կալանավորված Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին եւ Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքները մեկ ընդհանրություն ունեն՝ դրանք ակնհայտ շինծու են, ապօրինի,-այս դիտարկումն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել են նրանց փաստաբանները՝ ընդգծելով, որ այդպիսով քայլ է արվել իրենց պաշտպանյալներին առանձնացնել հանրությունից՝ սահմանափակելով նրանց ազատ արտահայտվելու, հավաքների մասնակցելու ու կազմակերպելու ազատությունները: Ըստ Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի` վերոնշյալ չորս անձիք իրենց քաղաքական հայացքների համար ակնհայտորեն քաղաքական հետապնդման են ենթարկվում:

Մանրամասները՝ լուրերի այս թողարկմանը.

Лента

Рекомендуем посмотреть