«Բարև Երեւանը» խնդրում է Օմբուդսմենի աջակցությունը - RadioVan.fm

Онлайн

«Բարև Երեւանը» խնդրում է Օմբուդսմենի աջակցությունը

2016-08-05 13:30 , Право, 1192

«Բարև Երեւանը» խնդրում է Օմբուդսմենի աջակցությունը

Սա Հայաստանում քաղաքական հետապնդման աննախադեպ աստիճան է, մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդների նկատմամբ,-այս հայտարարությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով հուլիսի 29-30-ը Սարի թաղում տեղի ունեցած բախումների արդյունքում Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի կալանավորման փաստին: Տիկին Բախշյանի խոսքով՝ «Բարև, Երևան» խմբակցության գործունեությունն այսօր պարալիզացված է, քանի որ խմբակցության 5 անդամներից 2-ը անազատության մեջ են: «Զանգվածային անկարգության կազմակերպիչների որակում են տվել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ոստիկանությունն է զանգվածային անկարգությունների կազմակերպիչը»,-նշել է Անահիտ Բախշյանը: «Բարև Երևանը» խնդրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու հարցում:

Մանրամասները՝ լուրերի այս թողարկմանը.

Лента

Рекомендуем посмотреть