Բաքվի բրենդն է՝ «ասել մի բան, անել այլ բան». արտգործնախարար - RadioVan.fm

Онлайн

Բաքվի բրենդն է՝ «ասել մի բան, անել այլ բան». արտգործնախարար

2017-06-13 17:22 , Политика, 1421

Բաքվի բրենդն է՝ «ասել մի բան, անել այլ բան». արտգործնախարար

«Ժամանակն է փոխել ստատուս քվոն և անցնել բովանդակային բանակցությունների` Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում քննարկված փաստաթղթերի հիման վրա». Ադրբեջանի արգործնախարարի արած այս հայտարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բաքվի երևակայության արդյունք է համարում: «Բաքվի բրենդն է դարձել՝ ասել մի բան, անել՝ լրիվ այլ»,-այսօր նշվածի շուրջ լրագրողների հարցին ի պատասխան ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ նրա` Մոսկվայում երկու երկրների ԱԳ նախարարները որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն վարել, քննարկվել է միայն մամլո հաղորդագրության տեքստը, որը հաստատվել է նախարարների միջև` եռանախագահների մասնակցությամբ: Սանկտ Պետերբուրգի փաստաթղթի մասին էլ, Նալբանդյանի խոսքով, նախագահները հայտարարություն են հրապարակել, որում ամեն ինչ ասված է:

«Ինձ մոտ տպավորություն է, որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն՝ ֆիքսվել մի բանի վրա, անընդհատ կրկնել դա, հետո արժեզրկել ասածի իմաստն ու անելով լրիվ հակառակը։ Ո՞վ է խոչընդոտում պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք հնարավորություն կտան առաջ շարժել բանակցային գործընթացն ու փոխել ստատուս քվոն»,-ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ հայկական կողմը խոսում է փաստերով, ադրբեջանականը՝ ինչ-որ տպավորություններով:

Лента

Рекомендуем посмотреть