Онлайн

Նոր երգ՝ Երևանի 2799-ամյակին

2017-10-10 17:24 , Общество, 167

Նոր երգ՝ Երևանի 2799-ամյակին

Ձևավորված բարի ավանդույթի համաձայն` մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին ընդառաջ թողարկվել է նոր երգ «Երևան՝ սիրո քաղաք» անվանումով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ երաժշտության հեղինակն է Արա Թորոսյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը:

«Հայկական էստրադայի տարբեր սերունդներ ներկայացնող երգիչներ Արսեն Սաֆարյանի, Արթուր Իսպիրյանի, Զարուհի Բաբայանի, Էմմա Ասատրյանի, Էռնա Միրի, Միհրան Ծառուկյանի, Ռադիկ Գաբրիելյանի, Սյուզաննա Մելքոնյանի կատարմամբ ձայնագրված «Երևան՝ Սիրո քաղաք» երգի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ, որի ռեժիսորն է Գրիգոր Վահրամյանը, պրոդյուսերը՝ Լիլիթ Մարտիրոսյանը»,-ասվում է քաղաքապետարանի մամլո ծառայության տարածած հողորդագրությունում:

Երևանին նվիրված երգի տեսահոլովակը`

Лента

Рекомендуем посмотреть