Онлайн

Գյումրեցի 2-ամյա Հովհաննեսին տեղափոխել են հիվանդասենյակ

2016-09-07 13:45 , Медицина, здоровье, 12

Գյումրեցի 2-ամյա Հովհաննեսին տեղափոխել են հիվանդասենյակ

Գյումրիում շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, որտեղ այժմ գտնվում է նա:

Երեխան, որ միայն օրեր անց սկսեց ինքնուրույն շնչել, արդեն կարողանում է սնվել, ճանաչում է հարազատներին:

Նշենք, որ 2-ամյա փոքրիկի գանգի ոսկորը կոտրված էր, պարանոցային ողը՝ նույնպես, նա գլխուղեղի սալջարդ էր ստացել:

Հիշեցնենք, որ երեխայի տեղափոխել էին «Գյումրիի «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երեւան:

NEWS.am-ի տեղեկություններով՝ երեխան մոր հետ դուրս է եկել պատշգամբ ու ճաղավանդակների արանքից ցած ընկել:

Рекомендуем посмотреть