Онлайн

Գյումրեցի զույգը 12-րդ երեխան է ունեցել

2016-09-07 11:55 , Медицина, здоровье, 17

Գյումրեցի զույգը 12-րդ երեխան է ունեցել

Գյումրու ծննդատանը լույս աշխարհ է եկել Դիլանյան ընտանիքի 12-րդ զավակը: Ընտանիքի մայրը՝ Մարիցա Դիլանյանը, նշում է, թե փոքրիկներով շրջապատված երջանիկ է զգում իրեն: 12-րդ երեխան աղջիկ է, նրան անվանակոչել են Լիլիթ՝ մեծ քույրերի առաջարկով: Փոքրիկը ծնվել է 2 կգ 800 գ քաշով:

Մարիցա Դիլանյանն ասում է, թե երբևէ չի մտածել հղիության ընդհատման մասին ու նաև չի դժգոհում իր ընտանեկան պայմաններից: Ապրում են 5 սենյականոց բնակարանում, սոցիալական վիճակն էլ, ըստ նրա, բավարար է: Տիկին Մարիցան նաև միանգամից թվարկում է 12 երեխաների անունները:

Նշենք, որ Մարիցա Դիլանյանն իր առաջնեկին՝ որդուն, լույս աշխարհ է բերել 18 տարեկանում, և տղան հիմա 18 տարեկան է:

Лента

Рекомендуем посмотреть