Դադարեցվելու՞ է արդյոք աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումը - RadioVan.fm

Онлайн

Դադարեցվելու՞ է արդյոք աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումը

2017-10-11 17:19 , Общество, 1353

Դադարեցվելու՞ է արդյոք աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումը

Այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու վերաբերյալ որևէ իրավական ակտ չկա: Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ հերքելով աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները և մտահոգությունները:

«Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա:

Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար:

Ընդ որում` այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացրած առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց և ամփոփումներից հետո սահմանված կարգով կներկայացվեն թե՛ հասարակությանը և թե՛ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть