Онлайн

«Սուրբ տեղը դատարկ չի մնում». Անատոլի Սիդորովը՝ Ադրբեջանին զենքի վաճառքի մասին

2017-10-12 17:33 , Политика, 176

«Սուրբ տեղը դատարկ չի մնում». Անատոլի Սիդորովը՝ Ադրբեջանին զենքի վաճառքի մասին

ՀՀ-ում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ անցկացվող «Փոխգործակցություն 2017» զորավարժություններն ակտիվ փուլում են, սպայական կազմի պատրաստվածությունը բավականին պրոֆեսիոնալ էր: Այս գնահատականն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը՝ նշելով, որ Հավաքական ուժերի զորքերի ղեկավարման նոր սխեման առաջին անգամ սկսել է գործել հենց այդ զորավարժությունների ժամանակ: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն անդրադարձել է նաև հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների համագործակցությունը Հայաստանի հակառակորդ պետության հետ:

«Կարծում եմ, որ ինչ-որ պետություններ եթե համագործակցում են, ապա դրա համար կան ինստիտուտներ, պետության ղեկավարներ, որոնք խորապես և լրջորեն գնահատում են իրավիճակը»,-ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ ընդգծելով՝ «Ես այնպես եմ հասկանում, որ գլխավոր խնդիրը հավասարակշռության պահպանման մեջ է, պահպանել և, հնարավոր է, հաջորդիվ նաև` վերջնականապես կարգավորել գոյություն ունեցող հակամարտությունը: Այդիսկ պատճառով ես կխուսանավեմ այդ հարցից: Ես կարծում եմ, որ տարբեր կառույցների տարատեսակ գործողություններն ամեն դեպքում կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը: Այլ տարբերակ հնարավոր չէ: Թեկուզև ես ուսադիրներով եմ լիարժեք վստահ եմ, որ այս հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով»

Այդուամենայնիվ, անդրադառնալով Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին, Անատոլի Սիդորովը մեջբերել է ռուսական ասացվածքը. ««Սուրբ տեղը դատարկ չի մնում», այնպես որ, եթե տրամադրված են զենք ունենալ, նրանք այն կունենան: Ինչ-որ տեղ գուցե այդտեղ որոշակի դրական բան կա»։

Հայաստանի տարածքում ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ համատեղ անցկացվող «Փոխգործակցություն 2017» զորավարժությունների ամփոփումը կլինի վաղը՝ «Բաղրամյան» զորավարժարանում։Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները՝ ավելի քան 2 500 մարդ, շուրջ 500 մարտական տեխնիկա, 25 թռչող սարք։ Զորավարժությանը մարդասիրական առաքելությամբ մասնակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:

Рекомендуем посмотреть