Հրդեհի հետևանքով մանկահասակ երեխա է մահացել. հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Հրդեհի հետևանքով մանկահասակ երեխա է մահացել. հարուցվել է քրգործ

2017-10-13 16:13 , Право, 1834

Հրդեհի հետևանքով մանկահասակ երեխա է մահացել. հարուցվել է քրգործ

Նախօրեին ժամը 20:45-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ահազանգ է ստացվել առ այն, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատներից մեկում, որտեղ հայտնաբերվել է 2013թ. ծնված երեխայի դի՝ մասնակի այրված վիճակում: Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ երեխայի մահվան դեպքի առթիվ կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման ժամանակ մանկահասակ երեխան տանը գտնվել է մենակ. մայրը մյուս երեք երեխաների հետ տանից բացակայել է:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրդեհի առաջացման պատճառները, երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть