Էյֆելյան աշտարակը գործադուլի պատճառով փակ է զբոսաշրջիկների համար - RadioVan.fm

Онлайн

Էյֆելյան աշտարակը գործադուլի պատճառով փակ է զբոսաշրջիկների համար

2017-10-13 18:08 , Мир, 1511

Էյֆելյան աշտարակը գործադուլի պատճառով փակ է զբոսաշրջիկների համար

Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, գործադուլի պատճառով այսօր փակ է զբոսաշրջիկների համար: Այս մասին տեղեկացնում ենք աշտարակի պաշտոնական կայքից:

Ազգային գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակը փակ կլինի տեղական ժամանակով ժամը 12:00-ից մինչև ուշ երեկո:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ից Ֆրանսիայում պետական հատվածի միլիոնավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ բողոքելով նախագահ Էմանուել Մակրոնի տնտեսական բարեփոխումների դեմ, որը վերաբերվում է առաջիկա հինգ տարիներին շուրջ 120 հազար բյուջետային աշխատողներ կրճատելու՝ նախագահի ծրագրին:

Համազգային գործադուլի արդյունքում փակվել են դպրոցներ, հիվանդանոցներ, չեղյալ է համարվել ավիաչվերթների շուրջ մեկ երրորդը: Ուշագրավ է, որ երկրի երիտասարդ նախագահի ծրագիրը տապալելու համար, առաջին անգամ վերջին տասնամյակում, միավորվել են Ֆրանսիայի բոլոր՝ ավելի քան 5 մլն ներկայացուցիչ ունեցող 9 արհմիությունները:

Չնայած բողոքի այդ զանգվածային ցույցին՝ կառավարությունը պնդում է, թե չի հրաժարվելու ուռճացված համակարգն օպտիմալացնելու ծրագրից:

Лента

Рекомендуем посмотреть