«Հարսնաքարի» գործից հետո մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնի բարձրացում ստացավ. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Հարսնաքարի» գործից հետո մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնի բարձրացում ստացավ. Փաշինյան

2016-09-14 12:50 , Политика, 855

«Հարսնաքարի» գործից հետո մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնի բարձրացում ստացավ. Փաշինյան

Գլխավոր դատախազությունում կարիերա են անում այն մարդիկ, որոնք առնչություն են ունենում աղմկոտ գործերի հետ։ Այս մասին սեպտեմբերի 14-ին խորհրդարանում ասել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ երբ 2012 թվականին «Հարսնաքարում» ծեծելով սպանվեց ՀՀ ԶՈւ սպա Վահե Ավետյանը, Արթուր Դավթյանը մեղադրող դատախազ էր։ «Հանրությանը հետաքրքրում էր հարցը, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը առնչություն ունեցել է այս գործին, հրահանգե՞լ է ծեծել, թե ոչ։ Նախաքննությունը պաշտոնապես հայտարարեց, թե Ռուբեն Հայրապետյանը կապ չի ունեցել։ Արթուր Դավթյանը հենց այդ ժամանակ պաշտոնի բարձրացում ստացավ, նշանակվեց Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ Իսկ երբ այս գործի դատաքննությունն էր ավարտվում, երբ նա որպես մեղադրող էր ընդգրկված, իսկ երբ դատաքննությունը «բարեհաջող» ավարտվեց եւ ցույց տվեց, որ Հայրապետյանը առնչություն չունի, Դավթյանը նշանակվեց Երեւան քաղաքի դատախազ։ Իսկ երբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2015-ի օգոստոսին առեւանգեց եւ ծեծեց «Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին, Արթուր Դավթյանը Երեւան քաղաքի դատախազ էր եւ ոչինչ չարեց, որ գործը պատշաճ ընթացք ստանա»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորը նշեց, որ ստացվում է, որ Հայաստանում այսօր քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ ապաքրեականացված են։ «Օրինակ՝ սպանությունը Հայաստանում ապաքրեականացված է, եթե Սերժ Սարգսյանն ասում է, գիտեք տղե՛րք, էս սպանությունը քրեական չի, ուրիշ ձեւով լուծվող հարց է։ Բա Սերժ Սարգսյանի նկարներն ինչի՞ են կախել սենյակներում։ Դատախազները նկարից հարցնում են, թե այս սպանությունը քրեական է, թե ոչ»,– ասաց Փաշինյանը։

Լուրեր Հայաստանից — NEWS.am

Лента

Рекомендуем посмотреть