Онлайн

Արթուր Դավթյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ

2016-09-15 11:55 , Политика, 15

Արթուր Դավթյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ

Ազգային ժողովում այսօր անցկացված փակ, գաղտնի քվեարկությամբ Արթուր Դավթյանը նշանակվեց Հայաստանի գլխավոր դատախազ:

Հաշվիչ հանձնաժողովի հրապարակած արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցել են 103 պատգամավորներ, որոնցից Դավթյանի նշանակմանը կողմ են քվեարկել 97-ը, դեմ՝ 3-ը, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Քվեարկությանը, ինչպես երեկ հայտարարել էին, չեն մասնակցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար կազմը:

Ծնունդով հոռոմցի 37-ամյա Արթուր Դավթյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ), նույն բուհի ասպիրանտուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է, արդարադատության առաջին դասի խորհրդական:

Գլխավոր դատախազությունում Դավթյանը սկսել է աշխատել դեռեւս 2006 թվականին, վերջին երեք տարիներին եղել է Երեւանի դատախազ, իսկ այս տարվա հունիսին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում։

Рекомендуем посмотреть